Հայտնի է՝ Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Capology-ի վարկածով իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Աղբյուրի համաձայն՝ սերբ ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 22,2 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է, ով տարեկան վաստակում է 12,8 միլիոն եվրո։ «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Բարելլան (տարեկան 12,4 մլն եվրո) եզրափակում է Ա Սերիայի առաջատարների եռյակը աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի ձմռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 101 հանդիպման, որոնցում դարձել է 41 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։