Հայտնի է՝ Կոնֆերենցիաների Լիգայի «Նոա» – «Սլիմա Ուոնդերերս» խաղի ժամանակացույցը

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին, ժամը 20:00՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 21:00, «Սենտենարի» մարզադաշտում։

«Սպասում ենք բոլորիդ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում միասին կատարելու հաջորդ քայլը։

Ինչպես նախորդ խաղում, այս խաղում ևս Հանրապետության Հրապարակից ժամը 18:00 խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար անվճար ավտոբուսներ կշարժվեն դեպի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, իսկ խաղից հետո ավտոբուսները կշարժվեն հակառակ ուղղությամբ», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։