«Ինտերի» նախագահ․ ««Նապոլին» նրա գլխավորությամբ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար»

«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կիսվել է «Նապոլիի» նոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին իր կարծիքով։

«Կոնտեն առաջատար է այս պայքարում։ Իսկ նման մասնագետները ձեռնտու են Իտալիայի առաջնությանը։ Վստահ եմ, որ «Նապոլին» նրա գլխավորությամբ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Անցած մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն։ 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում միլանցիները օգոստոսի 18-ին կմրցեն «Ջենոայի» հետ։