Լուկա Դինը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ասթոն Վիլայի» պաշտպան Լուկա Դինը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական թիմը դիտարկում է 31-ամյա ֆրանսիացուն վաճառելու հնարավորությունը։

Անցած մրցաշրջանում Դինը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։