Կոկեն դիմել է Ալվարո Մորատային

«Ատլետիկոյի» ավագ Կոկեն դիմել է թիմի նախկին հարձակվող Ալվարո Մորատային, ով տեղափոխվել է «Միլան»։

«Շնորհակալ եմ այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ «Ատլետիկոյին» անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ցանկանում են լինել այստեղ, ովքեր 100 տոկոսով կենտրոնացած են հաղթելու վրա»,- Կոկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

31-ամյա իսպանացին չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքել իտալական թիմի հետ։ Նրա պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ է պարունակում։