Ջոբ Բելինգհեմը կարող է տեղափոխվել Իտալիա

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է միանալ «Լացիոյին»: Այս մասին հայտնի լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» խաղացող Ջուդ Բելինգհեմի եղբոր ծառայություններով։ Կողմերն արդեն բանակցում են Ջոբի պոտենցիալ տեղափոխությունը իտալական Ա Սերիա։

Անցած մրցաշրջանում 18-ամյա Ջոբ Բելլինհեմը անցկացրել է 47 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։