«Հայդուկի» մամուլի ծառայությունը հայտարարել է կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը համաձայնության են եկել մեկ մրցաշրջանի համար՝ մյուսը երկարաձգելու հնարավորությամբ։
Ռակիտիչը որպես «Հայդուկի» խաղացող կներկայանա այսօր երեկոյան՝ հուլիսի 21-ին։
Խորվաթի վերջին ակումբը սաուդյան «Ալ-Շաբաբն» էր։ Ոչ ավարտված մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 8 անգամ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իվանը «Ալ-Շաբաբ» է տեղափոխվել 2024 թվականի հունվարի 30-ին։