Հայտնի է դարձել այն գումարը, որի դիմաց «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Վիրջիլ վան Դեյկին

«Լիվերպուլը» որոշել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի գինը Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության պատճառով:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, անգլիական թիմը կպահանջի 55 միլիոն եվրո, եթե առաջարկ ստանան Սաուդյան Արաբիայի լիգայից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա խաղացողով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։ Ակումբը պատրաստ է Վան Դեյկին առաջարկել պայմանագիր, որը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Դրանից հետո պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 270 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։