Էրլինգ Հոլանդը հայտնել է, որ արձակուրդի ժամանակ հայրն իրեն ստիպել է փայտ կտրատել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մինչմրցաշրջանային բուժզննումի ժամանակ ասել է, որ հայրն իրեն ստիպել է փայտ կտրել։

«Ես ամեն օր լեռներում էի փայտ կտրում», – ասել է Հոլանդը։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին «Չելսիի» հետ արտագնա խաղում։