Էրիկ Կանտոնա․ «Գնդակը նրա ընկերն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի մասին։

Յամալը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշեց 15 տարեկանում, իսկ 17 տարեկանում օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Եվրոպայի առաջնությունում՝ միաժամանակ ստանալով EURO-2024-ի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։

«Լավ է նման տեսակի խաղացող ունենալը, երբեք չգիտես, թե նա ինչ է անելու: Նա հիանալի տեսլական ունի, հիանալի տեխնիկա և ճիշտ որոշումներ է կայացնում: Նա ինձ դուր է գալիս։ Գնդակը նրա ընկերն է»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։