Էդի Հաուն կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է ստանձնել «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը, եթե Էդի Հաուն որոշի գլխավորել Անգլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ Հոուն Անգլիայի հավաքականի ղեկավարության կարճ ցուցակում է։ «Կաչաղակներն» ակնկալում են, որ իրենց գլխավոր մարզչի հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի, որպեսզի եթե նա հեռանա, ապա «Նյուքասլի» ղեկավարները ժամանակ ունենան Պոչետինոյին հրավիրելու ակումբ։

Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որտեղ նա աշխատել է 2023 թվականի ամառից մինչև 2024 թվականի մայիսը։