Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին իր կարծիքով։
«Իսպանիան արժանի էր հաղթանակի։ Նրանք ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեին։ Սա ցածր ինտենսիվությամբ Եվրոպայի առաջնություն էր, լավագույն խաղացողները ժամանեցին շատ հոգնած»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Տիտղոսը նվաճեց Իսպանիայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթեց Անգլիային (2։1)։