«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը

«Բարսելոնան» մտադիր է արագացնել թիմի 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ 2026 թվականի ամռանը ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները՝ ակումբի ֆինանսական բեռը նվազեցնելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, «բլաուգրանայի» ծրագիրն է նոր երկարաժամկետ պայմանագրով դե Յոնգի մեծ աշխատավարձը մի քանի տարվա վրա բաժանել։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ դե Յոնգի աշխատավարձը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրն է Իսպանիայի առաջնությունում։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 213 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։