Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 18-ամյա իվուարցի ֆուտբոլիստ Բի Քրիստ Իլարիոն Գուռը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քրիստ Գուռը (Bi Christ Hyllarion Goore) ծնվել է 2005 թվականի օգոստոսի 24-ին և խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ՛Իվուարի Բոկակոկորե ակադեմիայից։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքնվել է երեք տարվա պայմանագիր։