ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, հայտնում է L’Equipe-ը։
Նշվում է, որ մանկունիանցիները չեն կորցնում ամառային տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հույսը, չնայած այն տեղեկատվությանը, որ հայտնվել է հոլանդացու՝ «Բավարիայի» հետ համաձայնության մասին։
Սիմոնսի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Նրան դուր է գալիս Խավիի բազմակողմանիությունը:
Տեն Հագի օգնական Ռուդ վան Նիստելրոյը, ով աշխատել է Սիմոնսի հետ որպես ՊՍՎ-ի մարզիչ, կարող է հեշտացնել տրանսֆերը:
ՊՍԺ-ն EURO-ից հետո բարձրացրեց Սիմոնսի արժեքը։ Ստույգ գումարը հայտնի չէ, սակայն անցյալ տարի ՊՍԺ-ն հրաժարվել էր 50 միլիոն եվրոյով վաճառել հոլանդացուն։