«Նապոլիի» նիգերացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի խոսքով՝ ՊՍԺ-ն շատ մոտ է «Նապոլիի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթ, իսկ տրանսֆերային արժեքը կկազմի ավելի քան 100 միլիոն եվրո։
Օսիմհենի գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը նեապոլյան ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպաման՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։