«Բարսելոնան» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները 26-ամյա խաղացողի ներկայացուցիչներին վեց տարի ժամկետով պայմանագիր են ուղարկել, որը խաղացողը, նրա գործակալներն ու ընտանիքը վաղվանից կսկսեն ուշադիր ուսումնասիրել: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա առաջին երկու տարում այն ավելի քիչ կլինի, որպեսզի չխախտվի Լա Լիգայի սահմանած ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, իսկ երրորդ տարվանից այն կսկսի աճել։
Իսպանացու պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրո փոխհատուցման կետ։ Այս կետը լրանում է այսօր՝ հուլիսի 20-ին, սակայն Օլմոյին և նրա ներկայացուցիչներին հաջողվել է հասնել նրան, որ գերմանական ակումբը երկարաձգի այս տարբերակը ևս մի քանի շաբաթով։
Ըստ աղբյուրի՝ Օլմոն առաջարկներ ունի նաև «Մանչեսթեր Սիթիից» և «Բավարիայից»: Բացի այդ, կիսապաշտպանով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն»: