Իտալական ակումբը բանակցություններ է վարում Ջուդ Բելինգհեմի եղբոր ձեռքբերման ուղղությամբ

«Սանդերլենդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը, որը հանդիսանում է Ջուդ Բելինգհեմի հարազատ եղբայրը կարող է միանալ «Լացիոյին»: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ հռոմեացիները լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի եղբոր ծառայություններով։ Նշվում է, որ կողմերն արդեն բանակցում են Ջոբի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում 18-ամյա խաղացողը «Սանդերլենդի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 18-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։