«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է գնել ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հայտնում է L’Équipe-ը։
29-ամյա ֆրանսիացին այս ամառ «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։ Ռաբյոն թուրինյան թիմում հանդես էր գալիս 2019 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 212 հանդիպում, դարձել 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է Foot Mercat-ը, Ռաբյոն հայտնվել է «Ռեալի», «Բարսելոնայի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում։