«Գրեմիոյի» հայազգի դարպասապահը տեղափոխվեց «Նոա»։
Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում»։ Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Բրազիլիայում։ 2022 թվականից Կոնեգլյանը հանդես է գալիս «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։