Ռոնալդ Կումանը նշել է, որ «Ռեալը» շատ առումներով գերազացնում է «Բարսելոնային»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ գնահատել է «Ռեալի» և «Բարսայի» կազմերը։

«Մադրիդը շատ առումներով գերազանցում է «Բարսային»: Ես գիտեմ, որ «Բարսան» ունի շատ երիտասարդ խաղացողներ, ինչպիսիք են Յամալը, Պեդրին կամ Գավին, բայց նրանց պետք են այնպիսի խաղացողներ, ինչպիսին է Մբապպեն, ով կարող է փոխել իրավիճակը խաղադաշտում:

Եթե ​​դու չունես նման խաղացողներ կամ Մեսսիի նման մեկը… Յամալն իր տարիքում տպավորիչ է, բայց պետք է նրան ժամանակ ու հանգստություն տրամադրել։ Աշխարհում միայն մեկ Մեսսի կա, մյուսին ապագայում չենք տեսնի»,- Կումանի խոսքերն է մեջբերում AS-ը։