Ռոնալդ Կուման. «Ցավալի է, որ նա հեռացավ»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է Չավիի՝ կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին հարցին։

«Տխուր է։ Ես լավ գիտեմ Չավիին։ Նա շատ լավ մարդ է, շատ լավ մարզիչ։ Սկզբում ասաց, որ գնալու է, հետո նրան խնդրեցին մնալ։ Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել: Ցավալի է, որ նա հեռացավ «Բարսելոնայից»»,- Կումանի խոսքերն է մեջբերում AS-ը։

Չավին հեռացավ թիմից մրցաշրջանի վերջում։