«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն համաձայնեցրել է «Նապոլիի» հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Պայմանագիրն ուժի մեջ կլինի 3 տարի, ըստ որի՝ ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։ Սա գրեթե 2 անգամ պակաս է նրա աշխատավարձից «Չելսիում», որը 31-ամյա բելգիացուն տարեկան 11 միլիոն եվրո է վճարում։
Միաժամանակ, «Նապոլին» դեռ չի պայմանավորվել «Չելսիի» հետ Լուկակուի տրանսֆերի հարցում։ Լոնդոնյան ակումբը խաղացողի համար ցանկանում է 35 միլիոն եվրո, սակայն «Նապոլին» պատրաստ չէ վճարել պահանջվող գումարը։