«Ռեալը» ցանկանում է վերադարձնել այն գումարի մի մասը, որը ծախսել է Կիլիան Մբապպեի վրա

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել այն գումարի մի մասը, որը ծախսել է հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու համար։ Այդ նպատակով «Ռեալը» մտադիր է վաճառել ակումբի մի քանի երիտասարդ տաղանդների։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է բաժանվել 20-ամյա հենակետային կիսապաշտպան Մարիո Մարտինից, 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասից և 19-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսից։

Ընդգծվում է, որ դրանց հնարավոր վաճառքի դեպքում «Ռեալը» հետգնման տարբերակ կտրամադրի։