Պաոլո Մալդինին ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև

Միլանի և Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին ընտրություն է կատարել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Ես շատ լավ գիտեմ Մեսսիին և շատ լավ գիտեմ Ռոնալդուին։ Իմ կարծիքով Մեսսին կարող է գերազանցել Կրիշտիանուին։ Ռոնալդուն հիանալի խաղացող է և ուժեղ անհատականություն, բայց ես նախընտրում եմ Մեսսիին։

Երբ կարդացի, որ Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր» (2020), ես կատաղեցի։ Տասը օր փորձում էի նրան «Միլան» բերել, բայց հետո հասկացանք, որ դա անհնար է։ Ես հավատում եմ, որ նրա նման խաղացողը շոու է բոլորի համար, նույնիսկ եթե նա շատ մեծ է։ Այս մարդն ընդունակ է անել այնպիսի բաներ, որոնք միշտ զարմացնում են»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։