Ժոաու Նևեշը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։
A Bola-ն հայտնում է, որ «Բենֆիկայի» կիսապաշտպանը, չնայած «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկներին, նախընտրում է միանալ փարիզցիներին: 19-ամյա խաղացողի տեղափոխությունը Լիգա 1-ի ակումբ կարող է վերջնական տեսքի բերվել մոտ ապագայում։
Նշվում է նաեւ, որ կիսապաշտպան Ռենատու Սանչեշը կարող է վարձավճարով մեկնել Լիսաբոն:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը պնդում է, որ ՊՍԺ-ի առաջին առաջարկը՝ 70 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, մերժվել է «Բենֆիկայի» կողմից։
Փարիզցիներն արդեն պայմանավորվել են Նևեշի հետ, նա հույս ունի տեղափոխվել ֆրանսիական ակումբ։