Հայտնի է, թե ում կվաճառի «Բարսելոնան», եթե գնի Նիկո Ուիլյամսին և Դանի Օլմոյին

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել հարձակվողներ Անսու Ֆատիից և Վիտոր Ռոկեից, եթե ձեռք բերեն Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին և «ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոյին: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, այս տրանսֆերների իրականացման դեպքում կատալոնական ակումբը նույնպես վերջնականապես կհրաժարվի Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիշի հետ պայմանագիր կնքելու մտքից, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս կապտանռնագույնների կազմում։

Ընդգծվում է, որ Ֆատիին ու Ռոկեին վաճառելով՝ «Բարսելոնան» նախատեսում է խուսափել հարձակման գծում շատ խաղացողներից, ինչպես նաև կրճատել աշխատավարձի ծախսերը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ակումբը Օլմոյին վեց տարվա պայմանագիր է առաջարկել ու բանակցություններ վարել Ուիլյամսի գործակալի հետ։