«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը գին է սահմանել, որի դիմաց պատրաստ է բաժանվել բրազիլացուց։ Այն կազմում է 50 մլն եվրո։
Ռաֆինյայի վաճառքը կապված է հաջող EURO-ից հետո եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հնարավոր ժամանման հետ: Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» արդեն առաջարկ է արել 22-ամյա իսպանացուն։