Ջան Պիերո Գասպերինին խոսել է իր ապագայի մասին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է իտալական թիմում իր ապագայի մասին։

««Ատալանտայի» հետ նոր պայմանագրի շուրջ բանավոր պայմանավորվածություն կա, դրա հետ կապված խնդիրներ չկան»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Գասպերինին «Ատալանտայի» գլխավոր մարզիչն է 2016 թվականից։