«Միլանի» հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։
Կամարդան Ա Սերիայում իր նորամուտը նշեց «Ֆիորենտինայի» դեմ 2023 թվականի նոյեմբերի 25-ին և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղացել է Իտալիայի առաջնությունում։ Այն ժամանակ ֆուտբոլիստը 15 տարեկան 8 ամսական 16 օրական էր։
Անցած մրցաշրջանում 16-ամյա Կամարդան հանդես է եկել «Ռոսսոներիների» Մ19 երիտասարդական թիմում, որտեղ անցկացրել է 41 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։
Իտալիայի Մ17 հավաքականի կազմում հարձակվողը հաղթել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
Կամարդայի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։