Էրիկ տեն Հագ. «Եկեք մոռանանք և առաջ շարժվենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ հիմնական թիմի մարզումներին վերադառնալու մասին հարցին։

«Մենք լավ զրուցեցինք: Բոլորը կարող են սխալվել։ Եկեք մոռանանք և առաջ շարժվենք»։

Այս ակումբին լավ խաղացողներ են պետք, և մի բան հաստատ է՝ Ջեյդոնը շատ լավ խաղացող է։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի, և նա նպաստում է մեր հաջողությանը»,- մարզչի խոսքերն է մեջբերում AD Sportwerald-ը։