Էրիկ տեն Հագ. «Շատ մարդիկ ինձ հետ պահեցին դրանից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, թե ով է իրեն խորհուրդ տվել չգլխավորել անգլիական ակումբը։

«Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել այստեղ, ես հասկացա, որ դա հեշտ գործ չէ: Շատ մարդիկ ինձ հետ պահեցին դրանից, այդ թվում՝ Լուի վան Գալը», – Տեն Հագի խոսքերը մեջբերել է centredevils-ը X սոցիալական ցանցում։

Լուի վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-ից 2016 թվականներին։