Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու դեռ չի մարզել ազգային հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին, ինչպես նաև բացատրել է, թե ինչու չի որոշել աշխատել ազգային հավաքականի հետ։ Իտալացին առաջարկ ուներ գլխավորել Բրազիլիայի հավաքականը, սակայն նա նախընտրեց մնալ «Ռեալում»։

«Ես չգիտեմ, թե երբ կդադարեմ մարզել։ Երբ «Ռեալը» կհոգնի ինձնից, այն ժամանակ ես պետք է մտածեմ, թե ինչ անել հետո։

Ես դեմ եմ ազգային հավաքականի մարզիչ դառնալու գաղափարին, քանի որ նախընտրում եմ ամեն օր աշխատել ակումբային մակարդակով»: