«Բետիսի» հարձակվողը տեղափոխվեց իսպանական մեկ այլ թիմ

«Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը տեղափոխվել է «Սելտա»։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 31-ամյա իսպանացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Իգլեսիասը վարձավճարով հանդես էր գալիս Լևերկուզենի «Բայերում»։