«Բավարիան» պատրաստ է վաճառել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է վաճառել կիսապաշտպան Յոզուա Կիմիխին։

«Մենք պատրաստ ենք առաջարկների համար։ Յոզուայի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Պայմանավորվեցինք, որ արձակուրդից հետո կխոսենք նրա հետ»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։