«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մյունխենցիները դադարեցրել են բանակցությունները ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Սրա մասին հաստատել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։
Կիմիխի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Դեռևս EURO-2024-ի մեկնարկից առաջ հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է վաճառել կիսապաշտպանին։ Ինքը՝ խաղացողը, հետաքրքրված է կարիերան շարունակելու համար նոր ակումբ գտնելով։