Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է La Gazzeta dello Sport-ը։

Նշվում է, որ սերուցքայինները շարունակում են հետաքրքրվել 29-ամյա ֆրանսիացով։ Նա առաջարկ ունի մադրիդյան ակումբից։ Ռաբյոն ՊՍԺ-ում իր նորամուտը նշել է 2012 թվականին Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ, ով այժմ մարզում է Մադրիդի «Ռեալը»։

Ադրիենով հետաքրքրված է նաև «Միլանը»: Ռոսոներիների ղեկավարությունն արդեն քննարկել է հավանական տրանսֆերը Ադրիենի մոր և գործակալի հետ:

Անցած մրցաշրջանում Ռաբյոն Ա Սերիայում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։