Ունաի Սիմոնը շարքից դուրս է մնացել 4 ամսով

«Ատլետիկի» դարպասապահ և Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն Ունաի Սիմոնը ուրբաթ օրը դուրս կգրվի հիվանդանոցից, որտեղ հինգշաբթի օրը դաստակի վիրահատության է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Marca-ն, 27-ամյա դարպասապահի ապաքինումը կտևի 4-ից 5 ամիս։

Գերմանիայում ընթացող EURO-2024-ում Սիմոնն անցկացրել է 6 հանդիպում և բաց թողել 4 գնդակ։