Իտալական «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի տրանսֆերը «Արսենալ» տեղի չի ունենա, հայտնում է The Times-ը։
Հաղորդվում է, որ ակումբները չեն կարողացել պայմանավորվել գործարքի շուրջ։ «Արսենալը» ցանկանում էր ընդգրկել պաշտպան Յակուբ Կիվիորին, ով, սակայն , մտադիր է տեղափոխվել «Միլան»։
Հիշեցնենք, որ «Արսենալն» ու Ռիկարդո Կալաֆիորին անձնական պայմանագրի շուրջ համաձայնության են եկել հուլիսի սկզբին։