Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է իտալական «Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերով, հայտնում է Evening Standard-ը։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» դիտարկում են 27-ամյա Բրեմերին՝ որպես Վիրջիլ վան Դեյկի փոխարինող, ով կարող է հեռանալ ակումբից: Ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են, և «ծեր սինյորան» պատրաստ է բաց թողնել իրենց պաշտպանին 70 միլիոն եվրոյի դիմաց։
2023/24 մրցաշրջանում Գլեյսոն Բրեմերը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 40 հանդիպում ՝ դառնալով երեք գոլի հեղինակ։