Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայով

Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայով, հայտնում է The Sun-ը։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել 27-ամյա ՄաքՏոմինեյին առնվազն 40 միլիոն ֆունտով: «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ մերժել էր «Ֆուլհեմի» կիսապաշտպանի առաջարկը։

2023/24 մրցաշրջանում Սքոթ ՄաքՏոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։