Իտալական «Նապոլին» հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Դավիդ Ներեսով, հայտնում է FCUpdate.nl-ը։
Հաղորդվում է, որ նեապոլցիները ակնկալում են, որ 27-ամյա Ներեսի տրանսֆերի համար կվճարեն ընդամենը 25 միլիոն եվրո։ Բրազիլացին դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
2023/24 մրցաշրջանում Դավիդ Ներեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում ՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։