Հայտնի է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, դա Կիլիան Մբապպեն չէ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դարձել է Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է Сapology ֆինանսական պորտալը։

Հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը մինչև հարկերը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո: Երկրորդ հորիզոնականում կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, ում աշխատավարձը կազմում է տարեկան 33,3 միլիոն եվրո։ Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն է ՝ 31,3 միլիոն եվրո աշխատավարձով։

Լավագույն տասնյակում կան նաև «Լոս Բլանկոսի» ևս հինգ խաղացողներ՝ Դավիդ Ալաբան (4-րդ), Ջուդ Բելինգհեմը (6-րդ), Վինիսիուս Ժունիորը (7-րդ), Ֆեդերիկո Վալվերդեն (9-րդ) և Տիբո Կուրտուան ​​(10-րդ): Հինգերորդ տեղում Մադրիդի Ատլետիկոյի սլովենացի դարպասապահ Յան Օբլակն է։