Ռուի Մոտա․ «Շնորհավորում եմ «Նոայի» ընտանիքին՝ այս հաղթանակի կապակցությամբ» 🎥

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հաղթեց ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Երևանյան ակումբը հաղթեց մակեդոնական «Շկենդիային» 2։1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում «Նոան» 4։1 հաշվով առավելության հասավ մակեդոնական թիմի նկատմամբ։

Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսեց հանդիպման մասին։