«Ռեալը» հայտարարել է Էնդրիկի շնորհանդեսի մասին

«Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի նորեկ, Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկի շնորհանդեսի մասին։

«Պալմեյրասի» նախկին հարձակվողի շնորհանդեսը, ով այս կիրակի դառնում է 18 տարեկան, տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեուում» հաջորդ շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, և կսկսվի 14:00-ին:

Նույն օրը տեղի կունենա պայմանագրի ստորագրման արարողությունը։

Շնորհանդեսից հետո Էնդրիկը «Սանտյագո Բեռնաբեու» մամուլի կենտրոնում կխոսի լրագրողների հետ։