Պատրիկ Վիեյրան կարող է ազգային հավաքական գլխավորել

Ֆրանսիացի մարզիչ և հայտնի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ Վիեյրան ամերիկյան ղեկավարության հավանական թեկնածուների թվում է, բայց միակը չէ։ Կողմերը դեռ չեն սկսել աշխատանքները։

Վիեյրայի վերջին աշխատավայրը «Ստրասբուրգն» էր, որը նա լքեց հուլիսի 18-ին։