Պաշտոնական․ «Միլանը» ձեռք բերեց Ալվարո Մորատային

Իտալական «Միլանը» հայտարարել է իսպանական «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու մասին։

Իսպանիայի հավաքականի ավագ Մորատան պայմանագիր է կնքել ռոսոներիների հետ «4+1» սխեմայով։ «Միլանի» կազմում Ալվարոն հանդես կգա 7 համարով։

Նախկինում 31-ամյա Ալվարո Մորատան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում», «Չելսիում» և «Ատլետիկոյում»։ Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 80 հանդիպում և 36 գոլ։