Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հաղթեց մակեդոնական «Շկենդիային»։
Ռուի Մոտայի սաները կարողացան 2։1 հաշվով առավելության հասնել։ Խաղի 20-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Միլկովիչը։ 53-րդ րոպեին տանտերերը հաշիվը հավասարեցրին, սակայն երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին Վիրջիլ Պինսոնը հաղթանակ պարգևեց «Նոային»։
Ընդհանուր դիմակայությունում «Նոան» 4։1 (2։0, 1։2) հաշվով հաղթեց «Շկենդիային» ու նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Այս արդյունքին երևանյան ակումբն առաջին անգամ է հասնում իր պատմության մեջ։
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Նոան» կմրցի մալթական «Սլիմայի» դեմ։