Ն’Գոլո Կանտեն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն, «Ալ-Իթթիհադ» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Վեսթ Հեմը» մտադիր է պայմանագիր կնքել 33-ամյա կիսապաշտպանի հետ, որն արդեն բանակցություններ է վարում սաուդյան ակումբի հետ։ Ինքը՝ Կանտեն, գոհ է իր ներկայիս թիմից, բայց ուրախ կլիներ վերադառնալ Լոնդոն, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Չելսիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 20 միլիոն ֆունտ:

2023/24 մրցաշրջանում Կանտեն «Ալ-Իթթիհադի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։