«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան կատարել է իր խոստումը, որ մազերը կարմիր ներկելու է, եթե ազգային թիմը հաղթի EURO-2024-ում։
Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան հաղթեց Անգլիային (2:1), իսկ 25-ամյա ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Խոստումները պետք է կատարվեն»,- գրել է Կուկյուրելյան սոցիալական ցանցերում՝ ցուցադրելով իր նոր կերպարը։